ArmLur.am-ի տեղեկություններով, երեկ Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նիստը: Մեր տեղեկություններով, նիստի ժամանակ հիմնական թեման եղել է կուսակցության առաջիկա անելիքները, ռազմավարությունը: Նրանք քննարկել են, թե ինչպես վարվեն առաջիկայում, ում հետ համագործակցեն, ինչպիսի դիրք գրավեն: Այսինքն, չկա մի հարց, որը երեկ չի քննարկվել:
Մեկնաբանության համար դիմեցինք կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, որը հաստատեց խորհրդի նիստ անցկացնելու մասին լուրը, սակայն մանրամասներ չհայտնեց՝ ասելով, թե առաջիկայում կներկայացնեն խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշումների մասին:
Ս.Գ.