
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 195-ով՝ հասնելով 13325-ի:
Առողջացածներ -4099
Փաստացի բուժվողներ-8943
Ընդհանուր թեստեր -70000
Մահվան ելքեր -211
Մահվան ելքեր այլ պատճառով –72
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեկ չի աշխատել թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Սրանով պայմանավորված՝ այսօրվա հետազոտության արդյունքներն ավելի քիչ են։