ՖՈՏՈ. Ադրբեջանում վաղ առավոտից ձերբակալություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում այսօր առավոտից ձերբակալություններ են տեղի ունենում: Այս ընթացքում կարանտինի ռեժիմը խախտելու պատրվակով ձերբակալվում են հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցող ակտիվ գործունեություն իրականացնող անձիք։ Այս պահին ձերբակալվել է ավելի քան 20 մարդ։ Ոստիկանանական հատուկ ուժերը Բաքվի Դադաշ Բնունադզադե փողոցի շենքերում իրականացրել են հատուկ գործողություններ, որի արդյունքում իրենց բնակարաններից բերման են ենթարկվել, այնուհետև ձերբակալվել ընդդիմադիր գործիչներ, որոնց պաշտոնապես մեղադրում են հունիսի 7-ին խստացված կարանտինի ժամանակ աղբի տոպրակները պատուհաններից ցած նետելու և հասրակական կարգը խախտելու մեջ։ Այս պահին այլ վայրերում ևս գործողություններ են իրականացնում։




Լրահոս