
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանեկան արարողության շուրջ քննարկումները չեն դադարում: Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ հասկանալու համար, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում այս հարցի շուրջ և արդյոք կարող են հետևանքներ լինել: Սակայն Մանե Գևորգյանն այս պահին դժվարացավ պատասխանել մեր հարցին՝ ասելով, թե քննարկումներ են լինելու և օրվա երկրորդ կեսին կարող է արձագանքել: «Քննարկում է լինելու մինչեւ ժամը 12֊ը, որից հետ ամեն ինչ արդեն ավելի պարզ կլինի», – նշեց նա:
Նշենք, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել երեկ և մամուլի հրապարակումների համաձայն, բազմամարդ է եղել, մոտ 100 հոգի է մասնակցել: Իր հերթին այսօր մեկնաբանություն է տարածել Արտակ Դավթյանը՝ ասելով, թե խախտման դեպքում պատրաստ է պատասխանատվություն կրել:
Լիդա Եղիազարյան