
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2019 թ. համար շուրջ 30,2 մլրդ դրամ էր: Փաստացի 28,8 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 95,4%-ը»,- ասաց Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ ՊԵԿ-ը հատկացված միջոցներով 19 միջոցառում է իրականացվել՝ 3 բյուջետային ծրագրի շրջանակում: