Ազգային Անվտանգության ծառայությունը ՀՀ գլխավոր դատախազության մասով նոր բացահայտում է իրականացրել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2014 թվականից ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոն զբաղեցրած անձը, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորություններից և, անտեսելով ՀՀ կառավարության 1055-Ն որոշման ուժի մեջ չմտնելու հանգամանքը , և պետության միջոցով 2 բնակարան նվիրաբերել ենթականերին, առաջացնելով ծանր հետևանք: Այս դեպքի առիթ Ազգային Անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309 –րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Այս գործով քննությունը իրականացնում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Նշենք, որ սա ԱԱԾ-ի միակ բացահայտումը չէ, դեռեւս հուլիսի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ.–ն ներգրավվել է որպես մեղադրյալ։
Տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար 2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.–ին, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ նշված դատավարական գործընթացին միջամտելու, այն է՝ դատապարտյալի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման ընթացքում տվյալ վարույթին մասնակցող դատախազի կողմից դա չառարկելու, դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու դեպքում այն չբողոքարկվելու եւ, դրանով պայմանավորված, դատապարտյալի համար ցանկալի արդյունքի ապահովմանը նպաստելու համար դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք։ Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով՝ ավագ դատախազ Լ. Կ.–ի պաշտոնավարումը կասեցվել է։ Նշենք, որ դատախազի գործը գտնվում է դատարանում եւ դեռես դատաքննությունը շարունակվում է
Սակայն այս պատմության մեջ երկու ուշագրավ հանգամանք կա։ Ըստ օրենքի՝ դատախազների նկատմամբ քրեական հետապնդումը հարուցում է ՀՀ գլխավոր դատախազը, սակայն դատելով իրավիճակից՝ ԱԱԾ-ն այնպիսի նյութեր է, այնպիսի ապացույցներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնակատարին այլ ելք չի մնացել, քան խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ.–ին ներգրավել որպես մեղադրյալ:
Եվ ահա այս բացահայտումից մեկ տարի անց ԱԱԾ-ն դատախաղության դատախազի շուրջ նոր բացահայտում է իրականացրել :
Քնար Մանուկյան