ԱԱԾ տնօրենը ժողով է հրավիրել. կհրապարակվի՞ ազատման դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Մեր տեղեկություններով, նա ժամը 14:00-ին  ժողով է հրավիրել և պատրաստվում է աշխատակիցներին հայտնել այդ մասին: Նկատենք, որ աշխատակիցներից շատերի համար անակնկալ է եղել ԱԱԾ տնօրենի կողմից ժողով հրավիրելու հանգամանքը և սպասում են, թե ինչ պետք է իրենց հայտնի:

Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց ԱԱԾ լրատվական բաժին, որտեղից հորդորեցին հարցը գրավոր ներկայացնել: Հարցն ուղարկել ենք, կհրապարակենք պաշտոնակատան տեսակետը:

Ք.Մ.




Լրահոս