Որդու հարսանիքը բուն պատճառը չէ. ինչու հեռացավ Արտակ Դավթյանը. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում է ներկայացրել։ Նշենք, որ երեկվանից բուռն քննարկվում է նրա որդու հարսանիքի մասին տեղեկությունը, իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ հայտնել էր, թե քննարկումներ է տեղի ունենալու և արդյունքների մասին կհայտնեն:

Նա ազատման դիմումը ներկայացրել է առավոտյան, որը հաստատվել է, սակայն պաշտպանության նախարարությունում տարածված տեղեկությունների համաձայն, ինտրիգը նաև այլ բանում է կայանում: Բանն այն է, որ Բագրևանդի այն առանձնատունը, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությանը և, որը պատկանում է Արտակ Դավթյանին, տարածված տեղեկությունների համաձայն, հայտարարագրերում ներկայացված չէ: Եվ նրա առանձնատան մասին բացահայտումն էլ եղել է վերջին կաթիլը: Եվ ըստ էության, այս բացահայտումներից հետո է Արտակ Դավթյանին ասվել ազատման դիմում ներկայացնել:

Հավելենք, որ երեկ, չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին, որդու հարսանիքը բազմամարդ է եղել։ Դավթյանն այսօր արձագանքել էր այդ հրապարակումներին և նշել, որ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք:«Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- իր պարզաբանման մեջ նշել էր Դավթյանը:

Ք.Մ.

 




Լրահոս