
Այսօր կասեցվել է Պտղնիում գտնվող «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է Միասնական տեղեկատվական շտաբը։
Այստեղ խախտել են ՀՀ պարետի՝ խնջույքների կազմակերպման արգելքին վերաբերող նորմը:
Կազմակերպության աշխատանքը կասեցվել է 72 ժամով։
Հավելենք, որ հենց այս ռեստորանում էր օրեր առաջ տեղի ունենցել աղմկահարույց հարսանիքը, որի ժամանակ բեմադրվել էր «ԱԱԾ աշխատակիցների» ներխուժումն ու պարը։