ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ Զինված ուժերի գենշտաբի պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում է ներկայացրել։ Նա դիմումը ներկայացրել է առավոտյան, որը հաստատվել է: Այսօր խորհրդարանում այս հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ:
Հավելենք, որ պաշտպանության նախարարությունում տարածված տեղեկությունների համաձայն, Բագրևանդի այն առանձնատունը, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությունը և, որը պատկանում է Արտակ Դավթյանին, տարածված տեղեկությունների համաձայն, հայտարարագրերում ներկայացված չէ: Եվ նրա առանձնատան մասին բացահայտումն էլ եղել է վերջին կաթիլը: Եվ ըստ էության, այս բացահայտումներից հետո է Արտակ Դավթյանին ասվել ազատման դիմում ներկայացնել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան