
Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես հեռանում է պաշտոնից։ Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ վարչապետից առաջակ են ստացել նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: