ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է նոր նշանակումների մասին:
Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:
«Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար», – հայտնում է նա:
Նշենք, որ Օնիկ Գասպարյանը այժմ շտաբի պետի տեղակալն է, Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալն է, իսկ Վահե Ղազարյանը՝ ոստիկանության պետի տեղակալը: