«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան և իրավասու կազմակերպություններին
ներկայացնելու առաջարկներ՝ ՎՋ-ՄԾՁԲ-20/1 ծածկագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համապատասխան
ստորաբաժանումների աշխատակիցների բժշկական հետազոտությունների կազմակերպման մրցույթին:
Բժշկական հետազոտությունները ներառում են.
– մանրէաբանական աղիքային վարակիչ հիվանդությունների նկատմամբ (մանրէակրություն) բակտերիոլոգիական
ուսումնասիրություն,
– հելմինթակրության նկատմամբ / մակաբուծաբանական հետազոտություն:
Գնային առաջարկի հետ միասին պետք է ներկայացնել նաև տեղեկատվություն նախկինում կատարած
պայմանագրերի վերաբերյալ (առնվազն մեկ համանման պայմանագիր), համապատասխան հավաստագիր, ՀՀ
օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթեր, ընկերության պետական գրացման վկայականը:
Հայտատուին ներկայացվող պահանջներն են՝
1. Հայտատուն վերջին երեք տարիների ընթացքում Պատվիրատուների կողմից կասեցված պայմանագրեր
պետք է չունենա, Հայտատուի որևէ սխալ գործելակերպի հետևանքով,
2. Հայտատուն Վեոլիա գրուպի մասնաճյուղերի հետ մրցութային և պայմանագրային գործընթացների հետ
կապված դատական գործառույթներ պետք է չունենա,
3. Հայտատուն ներգրավված պետք է չլինի բազմակողմ կամ երկկողմ դոնոր կազմակերպությունների, կամ
զարգացման հաստատությունների և ՀՀ ֆինանսների նախարարության սև ցուցակներում,
4. Ընկերությունը պետք է սնանկ ճանաչված չլինի կամ որևէ չլուծված վարույթի կողմ լինի:
5 Հայտատուները շահերի բախում չպետք է ունենան:
Հետաքրքրվող հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից
աշխատանքային օրերին ժամը 09.00-13.00 և 14.00-18.00:
Անհրաժեշտ ձևաչափերը կարելի է ներբեռնել նաև «Վեոլիա Ջուր» ընկերության պաշտոնական վեբ
կայքից՝ https://www.veolia.am/hy/media/gnowmner :
Գնային առաջարկները պետք է ներկայացվեն առձեռն՝ ստորագրված, կնքված և փակ ծրարով, ոչ ուշ, քան
2020 թ. հունիսի 16-ը ժամը 11.00-ն:
Վերը նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0014, Ադոնց 6/1, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, 9-րդ հարկ, Գնումների վարչություն:
Հեռ.` (374 93) 43-10-07, Էլ-փոստ` [email protected]