
2020 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները,
քաղաքացու կողմից կալանավորված անձի անվամբ բերված հագուստեղենի և սրբիչի պարունակությամբ հանձնուքի
զննությամբ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող լուծույթով նախապես ներծծված չոր
շապիկ։
Նման եղանակով քողարկված թմրամիջոցի տեղափոխման փորձն աննախադեպ է քրեակատարողական հիմնարկներում, այն առավել բնորոշ է մաքսանենգության դեպքերին, երբ հնարամտորեն թաքցված թմրամիջոցը հետագայում լուծվում է հեղուկի մեջ և քամելու միջոցով տարանջատվում մնացած պարունակությունից։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքում առկա հիշյալ
շապիկը և մնացած հագուստն առգրավվել են, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: