Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել
է Ամերիաբանկին շնորհած է B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը` «կայուն» հեռանկարով:
S&P գործակալության կողմից վարկանիշի «կայուն» հեռանկարով վերահաստատումը վկայում է
Ամերիաբանկի իրացվելիության բավարար մակարդակի, ռիսկերի կառավարման կշռադատված
քաղաքականության, բանկի բրենդի ճանաչելիության մասին, ինչը հնարավորություն կտա բանկին դիմակայելու
COVID-19 համաճարակի հետևանքով համաշխարhային տնտեսության սպասվելիք անկման ազդեցությանը:
Գործակալությունը փաստում է, որ 2020թ. մարտի 31-ի դրությամբ Ամերիաբանկի ակտիվների
մասնաբաժինը շուկայում կազմել է 15,5%: S&P-ն ակնկալում է, որ 2021թ-ին Ամերիաբանկի
կապիտալիզացման մակարդակը կբարձրանա նոր ներդրողների կողմից կապիտալի ավելացմամբ, ինչպես նաև
բանկը կունենա ֆիզիկական և իրավաբանական անձ ավանդատուների կայուն բազա և իրացվելիության բարձր
մակարդակ:
Ըստ S&P Global Ratings-ի` Ամերիաբանկի սեփական վարկարժանության (stand-alone credit
profile (SACP)) bb-գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, որը
սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ:
Նշենք, որ Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որ արժանացել է S&P վարկանիշի: