
Անհանգստացնող չէ, դա բնականոն պրոցես է, վարչապետը նման որոշում է կայացրել, շուտով կլինեն հրամանագրերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ոստիկանապետի, ԱԱԾ պետի պաշտոնանկություններին:
Պապիկյանը նշել է, որ պաշտոնանկությունները տարբեր են լինում. «Տվյալ փուլում մեր գործընկերների հետագա պաշտոնավարումը գուցե իրենց ցանկությամբ, գուցե վարչապետի որոշմամբ, այլևս նպատակահարմար չեն: Պատճառները տարբեր են լինում, ես հիմա ոչինչ նշել չեմ ուզում, վարչապետն առաջիկայում ասելիք կունենա, կխոսի մանրամասների մասին»:
Նախարարը կոնկրետ դժգոհությունների մասին խոսել չցանկացավ:
Սակայն վերջինս ամեն դեպքում նշել է, որ գործողությունները միտված են այդ համակարգերն ավելի արդյունավետ դարձնելուն. «Այլ մանրամասներ, քան արդյունավետությունը բարձրացնելու ցանկությունն է, ես նշել չեմ կարող»: