Արայիկ Հարությունյանը նոր նշանակում է արել․ Ազատուհի Սիմոնյանը նշանակվել է սփյուռքի հարցերով նախագահի խորհդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Ազատուհի Սիմոնի Սիմոնյանը նշանակվել է ԱՀ Նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ` Սփյուռքի հարցերով

Ծնվել է 1991թ. մայիսի 27-ին, Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքում (Նոր Ջուղա համայնք):
Հաճախել է Նոր Ջուղայի Արմեն տարրական օրիորդաց, այնուհետև Քանանյան միջնակարգ օրիորդաց դպրոցները:
2003թ. ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հայաստանի Հանարապետություն՝ մշտական բնակության նպատակով:
2008թ. ավարտել է Երևանի թիվ 21 Ալ. Շիրվանզադեի անվան հիմնական դպրոցը:
Ավարտել է Երևանի Հեքիմյանի անվան թիվ 13 երաժշտական դպրոցը:
2012թ. ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի բակալավրիատը:
2014թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Քաղաքագիտության ամբիոնի մագիստրատուրան, քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն մասնագիտացմամբ:
2013թ. ավարտել է Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը, ավարտական դասընթացը՝ Եվրոպայի խորհրդում:
Մի շարք միջազգային կազմակերպություններում անցել է մանսագիտական վերապատրաստում` քաղաքական առաջնորդություն, հանրային կապեր և հաղորդակցություն, ռազմավարության մշակում, կառավարման հմտություններ, սոցիալական մեդիա մարկետինգ թեմաներով:

Աշխատանքային գործունեություն

ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական
<<Օգնիր Եղբորդ>> բարեգործական հիմնադրամի գրասենյակի ադմինիստրատիվ պատախսանտու
Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմ, ԼՂՀ փոխվարչապետի իրավախորհրդատու
Արցախի ազգային վիճակախաղ Երևանի գրասենյակի տնօրեն
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչություն, իրավախորհրդատու

Հասարակական գործունեություն
ՀՀ տարածքային կառավարաման և զարգացման, ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ /ԼՂՀ կառավարության ներկայացուցիչ/ – 2016թ. մինչ օրս
Մասնացել է մի շարք միջազգային խորհրդաժողովների և վերապատրաստման ծրագրերի՝ ԱՄՆ (կոնգրեսի ՙԲաց աշխարհ՚ առաջնորդության կենտրոն, Վաշինգտոն-Կալիֆորնիա), Ավստրիա (Եվրոպական Ուսանողների ֆորում), Շվեդիա (Եվրոպայի երիտասարդական խորհրդաժողով) և Իտալիա (ՄԱԿ-ի մոդել միջազգային կոնֆերանս):
Հանդիսանում է Հայաստանում և Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հիմնադիր անդամ:
Պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալ, ՀՀ վարչապետի ՙԼավագույն կին գործարար՚ պատվոգիր, Երևանի քաղաքապետի պատվոգիր:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:




Լրահոս