Այս տարվա ապրիլին Հայաստանում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 412 դեպք։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է թոքաբորբի 802 դեպք՝ չճշտված հարուցիչով: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Պաշտոնական տվյալներով Հայաստանում թոքաբորբի՝ չճշտված հարուցիչով դեպքերը այս տարվա չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բավականին նվազել են: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում եթե նախորդ տարվա հունվար-ապրիլին արձանագրվել է թոքաբորբի 4866 դեպք՝ չճշտված հարուցիչով, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի քանակը կազմել է 3831. 1035-ով պակաս: Մեր հանրապետությունում թոքաբորբի արձանագրված 3831 դեպքերից միայն 1766-ը արձանագրվել է կանանց մոտ:
Պաշտոնական տվյալներով չճշտված հարուցիչով թոքաբորբի 1629 դեպք արձանագրվել է մինչեւ 18 տարեկանների մոտ, 490՝ 0-2, իսկ 575-ը՝ 3-6 տարեկան երեխաների մոտ: Նշենք, որ այս տարվա չորս ամիսներին գյուղերում արձանագրվել է թոքաբորբի չճշտված հարուցիչով 1061 դեպք:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.