Քիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով Էդուարդ Մարտիրոսյանն ազատվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Արման Սարգսյանն ազատվեց Ոստիկանության պետի պաշտոնից: Նրան փոխարինում է Վահե Ղազարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ: Արտակ Դավթյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից, նրան փոխարինում է Օնիկ Գասպարյանը:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ 5 տարի ժամկետով նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: