ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել կառավարության մի շարք որոշումներ: Մասնավորապես ուժը կորցրած կճանաչվեն ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն և ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1238-Ն որոշումները:
Ըստ այս որոշումների՝ 2011 թվականի հունիսի 1-ից մինչև 2012 թվականի հունիսի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգից զոհված զինծառայողների ընտանիքների համար 10. 000 դրամի չափով սահմանված դրամական օգնություն ստացած անձանց առ այսօր շարունակվում է վճարվել այդ դրամական օգնությունը, չնայած որ պետք է վճարվեր մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ սոցապ նախարարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել կառավարության վերը նշված որոշումները, միաժամանակ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա ընդունել կառավարության նոր որոշում՝ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին:
Ս.Հ.