«Շանգրի Լա»-ի տնօրենը` աշխատակիցներին գումար տալու և դրանք հետ պահանջելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն այսօր գրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը չի գործում արդեն մի քանի ամիս՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ու այնտեղի աշխատողները այդ ժամանակահատվածում զրկվել են աշխատավարձից: Ըստ մեր տեղեկությունների, վերջերս խաղատան տնօրինությունը այնտեղի աշխատակիցներին բոլորին բաժանել է 100 դոլար ու հայտարարել, որ այն ոչ թե աշխատավարձ է, այլ խաղատան գործելուց անմիջապես հետո այն պետք է վերադարձնել:

Գրել էինք, որ ըստ մեր տեղեկությունների աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո պարտավորեն են այդ գումարը վերադարձնել:

Armlur.am-ն տեղեկությունը հաստատելու համար խոսել է «Շանգրի Լա»-ի տնօրեն Գևորգ Անտոնյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատել է, որ գումարներ են տվել աշխատողներին` սկսած 48.000 դրամից, սակայն ասաց, որ գումարները հետ չեն պահանջելու` «գումարները չենք պահանջել, չենք էլ պահանջելու, դա աբսուրդ է»:




Լրահոս