Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, 13 առողջացած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք, 13 առողջացած: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Փաստացի բուժում է ստանում 253 պացինետ, որից 53-ը հիվանդանոցային, 200-ը` տնային պայմաններում։

Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի թիվը 5 է։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար եւ Լանջաղբյուր համայնքներում:

Մեծ Մասրիկ, Զոլաքար, Ծովազարդ եւ Ծովինար համայնքներում վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ բոլոր պացիենտներն ապաքինվել են։

#covid19update #covid19Gegharkunik»։




Լրահոս