ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացնում նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։
Ես շնորհավորելով պարոն Ղազարյանին ոստիկանապետի պատոնում նշանակվելու առիթով, ուզում եմ ասել, որ ամենաառաջին խնդիրը համարում եմ նրա կողմից այդ էներգիայի հաղորդելը, ոստիկանությանը նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի առումով:
«Ոստիկանության աշխատակիցը, ոստիկանության համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, պետք է ունեն խիստ զգաստացնող նշանակություն: Մյուս կողմից ոստիկանի տեսնելիս ՀՀ քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, նրան ընկալի որպես յուրայինի: Երրորդ հանրապետության պատմության մեջ այս խնդիրը միշտ ունեցել է բարդություններ: Երբեմն եղել է, որ պատկառանքի դոզան եղել է չափից շատ՝ սահմանակցելով վախի եւ դրանից բխող նեգատիվ այլ զգացումների հետ: Երբեմն եղել է, որ պոզիտիվն այնքան շատ է եղել, որ ձգվածության եւ զգաստության զգացումը չափից ավելի քիչ է եղել: Սա իրականում ամենաբարդ խնդիրն է»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում