Գավառում այս տարի կհիմնանորոգվի բազմաբնակարան 3 շենքի տանիք եւ 13 մուտք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի բազմաբնակարան 3 շենքի տանիք եւ 13 մուտք: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 60 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 32 միլիոն 554 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվելու են Ազատության-38, Ազատության-14, Մովսիսյան-1 բազմաբնակարան շենքերի տանիքները եւ 9 մուտքերը, որոնց կգումարվեն նաեւ Կաբելագործների-9 շենքի չորս մուտքերը: Քաղաքի բազմաբնակարան շենքերի համար լուրջ խնդիր է դարձել տանիքների հիմնանորոգումը, քանի որ դրանց մեծ մասը դեռեւս ունեն շիֆերային ծածկեր, որոնք տասնամյակների ընթացքում քայքայվել են՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով առաջին հերթին շենքերի պահպանության համար:

Անմխիթար վիճակում են գտնվում նաեւ բազմաբնակարան շենքերի մուտքերը, որոնք պահանջում են կապիտալ նորոգում՝ նոր դռների եւ լուսամուտների տեղադրում, ներքին հարդարում, էներգասնուցման հաղորդալարերի մեկուսացում:




Լրահոս