
Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը) նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Մասնավորապես, բացահայտվել են «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանի կողմից ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 221 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ գույքը յուրացնելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում