«Փափուկ խաղալիք» հումորային սիթքոմի վերջին նկարահանումներն ավարտվել են։ Այս մասին երգիծաբան, դերասան Մկրտիչ Արզումանյանը հայտնել է ArmLur.am-ի հետ զրույցում։
Իսկ թե նոր հումորային եւ հետաքրքիր նախագծեր են սպասվում առաջիկայում դերասանը չցանակացավ շատ փակագծեր բացել, միայն նշեց, որ կորոնավիրուս համաճարակի պատճառով դեռ ոչինչ պարզ չէ։
«Դեռ ոչինչ չկա, ոչինչ պարզ չէ, աշխատում ենք զուգահեռ նոր մտքերի, նախագծերի վրա, մոտ ժամանակներս կարծում եմ պարզ կլինեն, թե ապագայում ինչ նախագծեր են սպասվում հանդիսատեսին»,-հավելեց Մկրտիչ Արզումանյանը։
Լիդա Եղիազարյան