ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները պատրաստվում են հանդիպել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Մենք տեղեկացանք, որ հանդիպման ընթացքում նրանք պատրաստվում են քննարկել իրենց հետագա անելիքները, հասկանալ, թե այս իրավիճակում ինչ պետք է արվի:
Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո եղան բազմաթիվ իրադարձություններ, իմքայլականների կողմից հայտարարություններ և մշակված մարտավարություն՝ ընդդեմ Ծառուկյանի: Եվ ահա, այսօր էլ ԲՀԿ-ականները հավաքվում են՝ արդեն քննարկելու համար իրենց անելիքները:
Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց պատգամավոր Շաքե Իսայանին, որը մեզ հետ զրույցում հաստատեց նիստ ունենալու մասին տեղեկությունը՝ ասելով, թե քննարկելու են հետագա անելիքները:
Ս.Գ.