Ցավոք , ամեն ինչ իր գինն ունի. Վարդան Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջ աշխարհի մարդկությունն է այօսր կանգնած է ճգնաժամի առաջ, ոչ միայն հոգեպես, այլ նաեւ նյութական նկատառումներից ելնելով:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ազգային եւ ժողովրդական երգերի կատարող, երգիչ Վարդան Բադալյանը՝ անդրադառնալով համաշխարհային տարածում գտած համավարակին եւ նրա ազդեցությանը մարդկության վրա:

«Հիմա տարբեր քննարկումներ են ընթանում սոցիալական ցանցերում, յութուբում, ամեն դեպքում ես կարծում եմ, որ իրականում այդ վիրուսը գոյություն ունի: Իհարկե , դա մեր ցանկություն է, կարող ենք հավատալ, կարող ենք եւ չհավատալ, բայց նման համաճարակներ ամեն 100 տարին մեկ եղել է, եւ մարդկությունը կարողացել է հաղաթահարել, իհարկե ամեն ինչ ունի իր գինը։ Այս դեպքում այդ գինը շատ թանկ է․ դա մեր հարազատների, ընկերների, բարեկամների, հայրենակիցների կայնքն է, եւ սա շատ ցավով եմ նշում»,-նկատում է երգիչը:

Վարդան Բադալյանի համոզմամբ` համաճարակը շուտով կնահանջի եւ դուրս կգանք այս քաոսային իրավիճակից:

«Ես հավատում եմ, որ դուրս ենք գալու այս իրավիճակից, բայց ցավոք սրտի վճարելու ենք կյանքի գնով, որի համար շատ ցավում եմ: Երբ անցնի այս ամեն ինչը, կարծում եմ, չպետք է միանգամից մոռանանք, թե ինչպես էինք ապրում վարակի օրերին, գոնե միառժամանակ կանոնները պահպանենք հասարակական վայրերում մեր շփումների մեջ, միմյանց բարեւելուց սկսած՝ անպայման օգտագործելով ախտահանման միջոցները, որպեսզի հաջորդ ալիքին էլ կարողանանք դիմակայել»,-հավելում է ժողովրդական երգիչը:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 350- ով` հասնելով 13675-ի, իսկ մահվան դեպքերը` 6-ն են:

Լիդա Եղիազարյան




Լրահոս