ArmLur.am-ը զրուցել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ: Նրա հետ զրուցել ենք իր եղբոր՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ: Նրանից հետաքրքրվել ենք՝ արդյոք լինելով դատական դեպարտամենտի ղեկավար, որևէ միջամտություն ցուցաբերում է եղբոր կարգապահական վարույթի մասով:
-Հունիսի 11-ին Ձեր եղբոր՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլանդյանի վարչական պատասխանատվության հարցին: Այս ընթացքում շահարկվում է, որ Կարեն Փոլանդյանը հանդիսանում է դատական դեպարտամենտի ղեկավարը, որեւէ միջամտություն չի՞ ցուցաբերելու եղբոր կարգապահական վարույթի մասով: Ի՞նչ սխալ է թույլ տվել նա. փորձե՞լ եք Ձեր եղբոր հետ խոսել, հասկանալ ինչ է կատարվում:
-Փորձել եմ խոսել եղբորս հետ՝ թռուցիկ, հասկանալու համար, թե ինչ է կատարվել: Պատասխանը եղել է, որ ծանրաբեռնվածության պատճառով դատական ակտն ուղարկվել է քաղաքացուն մի փոքր ուշացած ժամկետով: Ոչ ավելի, որովհետեւ ոչ ունեմ դրա իրավունքը, ոչ էլ փորձել եմ խորամուխ լինել այդ հարցի մեջ: Նախ չունեմ դրա իրավունքը, չունեմ իրավունք ո՛չ ուսումնասիրելու, ո՛չ խորամուխ լինելու դատավորի կողմից կայացրած ակտի իրավաչափության մեջ: Ինչ վերաբերում է հարուցված վարույթին, ապա ասեմ. վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինը գտել է, որ կա առեւերույթ խախտում, դիմել է բարձարագույն դատակար խորհրդին:
-Խոսքը արդարադատության նախարարի մասի՞ն է:
-Վարույթ հարուցող մարմինները երեքն են, որոնցից մեկը արդարադատության նախարարն է: Եվ վարույթը հարուցվել է նախարարի կողմից: Ներկայացված է բարձրագույն դատական խորհրդին, հունիսի 11-ին քննարկվելու է վարույթը: Որեւէ դեպքում չունեմ դրա իրավունքը, ոչ էլ որեւէ նախաձեռնություն եմ ցուցաբերել որեւէ մեկի հետ խոսելու, որովհետեւ բարձրագույն դատական խորհուրը դատարան է, եւ բոլորս գիտենք, որ որեւէ մեկն իրավունք չունի միջամտելու դատարանի գործունեությանը: Ես որեւէ մեկից այդ ատումով չեմ տարբերվում:
-Քիչ առաջ Դուք խոսեցիք դատավորների ծանրաբեռնվածության մասին, արդյո՞ք ծանրաբեռնվածության հանգամանքը, ինչպես նաեւ բոլորն են բարձրաձայնում, մի փոքր կմեղմացնի վարույթը ընդունելու հարցը: Այսինքն հնարավո՞ր է ըմբռնեն ծանրաբեռնվածության հարցը:
-Ես ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց, որովհետեւ բոլոր դեպքերում արդեն գործը գտնվում է դատարանում՝ տվյալ պարագայում դատական բարձրագույն խորհրդում, եւ գնահատականը տալու է բացառապես բարձրագույն դատական խորհուրդը:
-Քանի որ տեւական ժամանակ է հրապարակվում է, որ դատական համակարգում եւս կորոնավիրուս կա. ունե՞ք հստակ տվյալ, թե դատական համակարգում քանի անձ է կորոնավիրուսով վարակվել եւ քանիսն են մեկուսացված: Տվյալներ կներկայացնե՞ք:
-Թվային տվյալ այս պահին չունեմ, բայց ես ուզում եմ հայտարարել, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները, այն դեպքում, երբ վարակակիր անձ է ի հայտ եկել: Այսինքն թեստավորման պատասխանը եղել է դրական, փորձել ենք կապվել առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ եւ արագ մեկուսացնել վարակակիր անձնանց: Այս պահին եւս ձեռնարկում ենք բոլոր միջոցները հնարավոր վարակը կանխելու ուղղությամբ:
-Վճռաբեկ դատարանից մենք ահազանգ ունենք, որ դատավորներից մի քանիսն անլուրջ են մոտեցել այս հարցին։ Փորձե՞լ եք հասկանալ ինչ է կատարվում դատավորների շրջանում, ինչո՞ւ են անլուրջ մոտեցում ցուցաբերել, քանի որ մյուս գործընկերները նշում են, որ վախով են աշխատանքի գնում:
-Ես դատավորների գործողություններին գնահատական չեմ կարող տալ, բայց կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է լուրջ վերաբերվի իրավիճակին եւ կոնկրետ իրավիճակով պայմանավորված գործողություններ կատարի: Դա ամոթ չէ, եւ եթե ես ինքս էլ վաղը խնդիր ունենամ, փորձելու եմ մեկուսացման պայմանները պահել եւ ոչեւէ մեկին չվնասել:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան