ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննչական կոմիտեի նախագահը՝ պաշտոնյաների գաղտնալսման և Գագիկ Ծառուկյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողները խորհրդարանում մի քանի հարց են ուղղել Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանին: Նա նշեց, որ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսման վերաբերյալ քրեական գործը բացահայտված է. գործով ձերբակալված անձ չկա։

«Ես անցած տարի էլ ասել եմ, որ այդ գործը բացահայտված է, սակայն քրեական գործը քննության փուլում է, դեռ ավարտված չէ, որովհետեւ մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին շուրջ 8 կամ 9 ամիս առաջ ուղարկել ենք քննչական պահանջ, որը երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- նշեց նա։

Գրիգորյանը նաև հայտնեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով որևէ քննություն քննչական կոմիտեում չի իրականացվում։

«Մեզ մոտ Հյուսիս-հարավ երկրորդ տրանշի վերաբերյալ մի դրվագ կա, որն առնչվում է «Սթոնս» ՍՊԸ աշխատակիցներին։ Այդ դրվագով հինգ մեղադրյալ ունենք ներգրավված, որոնց վերաբերյալ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը գրավ կիրառեց։ Անձամբ Գագիկ Ծառուկյանի առնչությունն այնտեղ չկա», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս