Փարիզի դատախազությունը սկսել է հետաքննել երկրի իշխանությունների կողմից իրականացված գործողությունները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։ Հետաքննությամբ կորոշվի, թե արդյոք իշխանությունների կողմից որևէ քրեական հանցագործություններ կատարվել են թե՝ ոչ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Դատախազի հայտարարության մեջ ասվում է, որ դատարան է հանձնվել 62 բողոք՝ կապված պետական մարմինների, այդ թվում՝ նախարարությունների, տեղական մարմինների եւ ծերանոցների կողմից ճգնաժամի կարգավորման հետ։
Հավելենք, որ Ֆրանսիայում 29 209 մարդ է մահացել կորոնավիրուսային վարակից, ընդամենը երկրում գրանցվել է վարակման 154 188 դեպք։