ՍԱՏՄ ստուգայցերը շարունակվում են․ կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարետի որոշումների կատարման նկատմամբվերահսկողությունը հանրապետությունում գործող սննդի շղթայի բոլոր օպերատորների մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ամենօրյա մշտադիտարկումներ են անցկացվում արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում, և, իհարկե, իրացման ցանցում:

Այսօր՝ 09.06.2020թ, շրջայցեր են եղել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:

Ախտահանման գրանցամատյանի բացակայություն, սեղանների և անձանց միջև սոցիալական հեռավորության չապահովում, ախտահանիչների, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայություն բոլոր պահանջվող վայրերում, դիմակների ոչ պատշաճ կրում.սրանք հայտնաբերված այն խախտումներն են, որոնց մասին կազմվել են արձանագրություններ և ներկայացվել պարետատուն:

Այսօր նաև 24 ժամով կասեցվել է սննդի շղթայում գործող յոթ տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը: Կրկնակի խախտումներ թույլ տալու դեպքում կասեցման ժամկետները կերկարաձգվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս