
«Հայփոստ»-ի լրատվական ծառայությունից արձագանքեցին ArmLur.am-ի՝ Թոշակառուները կենսաթոշակ չեն ստացել. ասել են՝ փող չկա հրապարկմանը: Շտապենք տեղեկացնել, վաղը ArmLur.am-ին դիմած քաղաքացիները կստանան իրենց կենսաթոշակը:
«Հայփոստ»-ից հայտնեցին հետեւյալը.«Ընկերությունում եւս արձանագրվել են կորոնավիրուսով վարակումներ եւ այդ բաժանմունքը մեկուսացված է հիմա: Քանի որ ամբողջ անձնակազմը մեկուսացված է, այդ պատճառով այլ բաժանմունքներից անձնակազմ ենք գործուղել այդտեղ եւ բնականաբար ռեսուրսը այդքան չի բավարարում: Դրա համար է այդ բաժանմունքին պատկանող տարածքում մի փոքր ձգձգվել կենսաթոշակների բաշխման գործընթացը: Ցանցերի ղեկավարն արդեն կապ է հաստատել շահառուի հետ, վաղն արդեն կենսաթոշակը կմոտեցնեն իրեն»: