
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է մի շարք
հրամանագրեր:
Ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Հակոբյանն ազատվել է Արցախի
Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ երկարամյա ծառայության
կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Աշոտի Ենգիբարյանն ազատվել է Արցախի Հանրապետության
ոստիկանության պետի տեղակալ – շտաբի պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի
անցնելու կապակցությամբ:
Ոստիկանության գնդապետ Նորայր Շաբոյի Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության
ոստիկանության պետի առաջին տեղակալ: