Բողոքի ցույց Թեհրանում՝ Հայաստանի դեսպանության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցուցարարները հրկիզելով Իսրայելի դրոշը, ՀՀ-ից պահանջել են խզել դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Այս մասին հայտնում է Թեհրանում հրատարակող «Արաքս» շաբաթաթերթը։

Այսօր, երեքշաբթի հունիսի 9-ին, քանի տասնյակ մարդիկ հավաքվելով Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց, իրենց բողոքն են արտահայտել Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացմանը: Նրանք Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թելավիվի նկատմամբ:

Պաշտոնական Երևանը սրանից առաջ հստակացրել է, որ Հայաստանն իր հարաբերությունները երրորդ երկրների հետ ճշտում է ելնելով իր ազգային շահերից, և նույն ժամանակ ընդգծել, որ ՀՀ հարաբերությունները այլ երկրների հետ երբևէ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների վրա:




Լրահոս