ԱՕԿ ասոցացիան շուրջ 11 միլիոն դոլար կտրամադրի Ազգային օլիմպիական կոմիտեներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան բոլոր երկրների ԱՕԿ-ներին գումար կտրամադրի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի և Տոկիոյի Օլիմպիական խաղերի նախապատրաստության ծախսերի համար։

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: ԱՕԿ-ներին տրամադրվող ընդհանուր գումարն ավելի քան 11,6 միլիոն դոլար է: Կազմակերպության հիմնադրամը գումար կտրամադրի մայրցամաքային հինգ ասոցիացիաներին, որոնք էլ համապատասխանաբար բաշխում կկատարեն։ Գործընթացի վերահսկումը կիրականացնեն աուդիտորները: Իրենց հերթին, ԱՕԿ-ները միջոցների օգտագործման մասին կներկայացնեն հաշվետվություններ։

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:




Լրահոս