
«Մենք այսօր ունենք կայացած տնտեսական համակարգ»:Տիգրան Դավթյան «armenpress.am»Մինչ աշխարհը սարսափած է ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ գալուստից, Հայաստանի տնտեսության պատասխանատուները դարձյալ գլուխ են գովում: Սա էլ թերեւս նոր մարտավարություն է, որն, ասենք, Տ.Դավթյանին հույսեր է ներշնչում, թե վարչապետի հետ միասին ինքն ինչքան լավ խոսի Հայաստանի տնտեսության մասին, այնքան ճգնաժամը հեռու կվանի: Մեր տնտեսությունը, սակայն, չափից ավելի նրբազգաց է, ու նախորդ փորձը վկայեց, որ ֆինանսական դժվարությունները Հայաստանում ամենաշուտը սկսեցին, որքան էլ Տիգրան Սարգսյանը կանխատեսում էր, որ մեզ չի հասնի: Հասավ ու նաեւ անցավ: