Խոշոր ավտովթար Գյումրիում․ վիրավորների վիճակը բավարար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 01:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 8-րդ զինվորական թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Մկրտիչ Կ․, ծնված 1998 թ․) եւ «Mercedes-Benz C» (վարորդ՝ Արմեն Ս․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Մելքոն Կ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

«Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։




Լրահոս