
«Մենք պետք է այնպես արդյունավետ միավորենք մեր ուժերը, որ մեր հնարավորությունները ոչ թե գումարվեն, այլ բազմապատկվեն»:Արա Աբրահամյան «armworld.am»Տոնական օրերին մոդայիկ է դառնում բարի ու գեղեցիկ գաղափարների մասին խոսելը: Ընդ որում, կենացներն այն աստիճան քաղցր են ներկայացվում, որ թվում է` մաղթանքը ոչ թե բաժակը դատարկելուց առաջ, այլ հետո է հնչել: Արդեն քանի տարի Ա.Աբրահամյանն ասում է, թե փորձում է միավորել ռուսաստանաբնակ հայությանը: Սակայն բացի նրա ու եղբայրների բիզնեսների առաջընթացից, տեսանելի ոչինչ չի նկատվում: Թեեւ համաշխարհային միությունը վերանվանվեց կոնգրեսի, բայց դրանից համայնքի համախմբվածությունն առանձնապես չի նկատվում: Իհարկե, խոսքը տոնական համերգների մասին չէ, որտեղ մարդիկ տոմսեր են գնում եւ հայկական երգեր լսում, օրինակ, Կրեմլի դահլիճում: