Արտերկրում ուսում ստացող զինապարտի հայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին որդուն ՀՀ զինված
ուժերի պահեստազորում հաշվառելու և նրան ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու հարցերում:
Զինապարտի հայրը տեղեկացրել է, որ որդին ընդունվել է արտերկրի համալսարաններից մեկը և այդ հիմքով
նրան տրվել է տարկետում:
Քաղաքացու պնդմամբ՝ թեև զորակոչից որդու տարկետման ժամկետը լրացած չի եղել և զինկոմիսարիատ
ներկայանալու ծանուցում չի ստացել, սակայն զորակոչից որդու խուսափելու փաստի առթիվ հարուցվել է քրեական
գործ: Ըստ քաղաքացու՝ որդին նոր անձնագիր ստանալու նպատակով վերադարձել է Հայաստան, սակայն հարուցված
քրեական գործի պատճառով անձնագիր չի տրամադրվում, և ուսումը շարունակելու նպատակով չի կարողանում
վերադառնալ արտերկրից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, բարձրացված հարցի
կապակցությամբ գրություն է հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Պարզաբանման մեջ Դատախազությունը
տեղակացրել է, որ զինապարտի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը
կարճվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Զինապարտի հայրը լրացուցիչ տեղեկացրել է, որ որդին հաշվառվել է Զինված ուժերի պահեստազորում,
ստացել զինվորական գրքույկ և անձնագիր: