
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 03:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սեւանի փողոցում՝ փայտի վերամշակման արտադրամասում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սեւանի փողոցի թիվ 1/7/3 հասցեում՝ փայտի վերամշակման արտադրամասի (սեփականատեր՝ Աբրահամ Ա․) տարածքում, այրվում են փայտյա հենակներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:14-ին, մարվել՝ 04:43-ին: Այրվել է մոտ 100 փայտյա հենակ (պադոն)։