
Պրահայի օդանավակայանի մոտակայքում ավտովթարից հունիսի 7-ին մահացել է երևանաբնակ 27-ամյա Արմեն Առաքելյանը։
Այս մասին տեղեկացնում է Չեխիայի հայկական orer.eu կայքը։
«Արմենի ավտոմեքենան բախվել էր գնացքին, ինչի արդյունքում նա մահացել էր, ևս 2 ուղևոր ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ստեղծված իրավիճակից ելնելով, Արմենի աճյունը Երևան տեղափոխելու համար անհրաժեշտ է աջակցություն»,- գրում է orer.eu-ն։
Պրահայում ՀՀ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել վթարից զոհված Արմեն Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին: