ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալկոհոլային խմիչքների արտադրությունը նվազել է. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա չորս ամիսներին զգալի պակասել է օղու, գինու, կոնյակի եւ գարեջրի արտադրության ծավալները: Պատճառը՝ կորոնավիրուսն է եւ դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը: Նշենք, որ վերջին երեք ամիսներին մեր հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները փակ են եղել, իսկ ինչպես հայտնի է՝ օղու, կոնյակի, գինու եւ գարեջրի հիմնական սպառողներն են:

Այսպես, ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ օրինակ՝  չորս ամիսներին 22.1 տոկոսով օղու արտադրության ծավալներն են նվազել, արտադրվել է 889 հազար 400 լիտր օղի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլն 141 հազար 500 լիտրի դիմաց: Իսկ կոնյակ նախորդ տարվա չորս ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 13.2 տոկոսով քիչ է արտադրվել:

Գինու արտադրության ծավալները պակասել են 27.8 տոկոսով. եթե նախորդ տարվա հունվար-ապրիլին մեր հանրապետությունում արտադրվել է 2 մլն 526 հազար 200 լիտր գինի, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 3 մլն 500 հազար 100 լիտր գինի: Նույն պատկերն է նաեւ գարեջրի արտադրության ոլորտում. այստեղ անկումը կազմել է 16.4 տոկոս:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս