3 ընկերներով գնացել էին Սևան լողալու․ նրանցից 2-ը խեղդվել են, մյուսն ականատես է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները դուրս են բերել լճից երկու քաղաքացու դի։
Հավելենք, որ տղաները ընկերներ են եղել և Սևանա լճում լողալիս՝ ջրահեղձ են եղել։ Նշենք, որ 3 ընկերներով գնացել էին Սևան լողալու, նրանցից 2-ը խեղդվել են, մյուսն ականատես է եղել։




Լրահոս