
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան կապակցությամբ։
Ավինյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի` պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության արդյունքում: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն»:
Պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանը կյանքից հեռացել է 70 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։ Նա երկար տարիներ աշխատում էր որպես ԵՊՀ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ։