![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/103095784_3073789136044869_2115261297397461650_n.jpg)
Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում: Այս մասին հայտնում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաեւ ավարտ:
Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության եւ սկզբունքների:
Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում եւ ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:
Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները»,-գրել է Թեհմինա Վարդանյանը` նշելով, որ ինքը շարունակելու է իր աշխատանքը Երեւանի ավագանու կազմում: