Ինչ ճակատագիր է սպասվում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն ազատման դիմում է գրել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ավետիսյանի դիմումն արդեն կառավարությունում է, եւ հնարավոր ազատման մասին հայտնի կլինի այսօր երեկոյան կամ վաղը: ArmLur.am-ը այս տեղեկությունը փորձեց ճշտել նրա մամուլի խոսնակ Նաիրա Աղաբաբյանից, սակայն վերջինս կարճ պատասխանեց նշելով, որ տեղեկությունը ճիշտ չէ:

Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ Ավետիսյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հնաբնակներից է, նա 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Վիգեն Ավետիսյանը համարվում է նախկին նախարար, այժմ առանձնապես մեծ չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող ու հետախուզման մեջ գտվող Արամ Հարությունյանի` Բուլկու մարդը»:

Տեղեկացնենք, որ այս տեսչական մարմնում մի քանի ամիս շարունակ անառողջ մթնոլորտ է տիրում: Աշխատողները տեւական ժամանակ է՝ փորձում են գործադիրի ուշադրությունը հրավիրել իրենց բարձրացրած խնդիրներին: Նրանք անգամ բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նշել, որ Վիգեն Ավետիսյանը չի հաշտվում աշխատանքային ներկա կազմի հետ եւ իր ենթակաների հետ ունի լարված հարաբերություններ: Վիգեն Ավտիսյանն անգամ միջանցքներում իրենց տեսնելիս գլուխը շրջում է այլ կողմ կամ էլ հեռախոսով է սկսում զբաղվել` ցույց տալով, թե, իբր, զբաղված է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս