Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վիգեն Ավետիսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վիգեն Ավետիսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն ազատման դիմում է գրել: Գրել էինք, որ Ավետիսյանի դիմումն արդեն կառավարությունում է, եւ հնարավոր ազատման մասին հայտնի կլինի այսօր երեկոյան կամ վաղը:
Տեղեկացնենք, որ Ավետիսյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հնաբնակներից է, նա 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Վիգեն Ավետիսյանը համարվում է նախկին նախարար, այժմ առանձնապես մեծ չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող ու հետախուզման մեջ գտվող Արամ Հարությունյանի` Բուլկու մարդը»: