Հունիսի 9-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները Հասրաթյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևան քաղաքի Սպորտի փողոցի 28-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, պատկանում է իրեն, պահում է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: