ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԲԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի ,Կալաշնիկովե ինքնաձիգներ արտադրող գործարանը: Ձեռնարկությունը հիմնվել է ,Նեյտրոն ԳԱՄե ՓԲԸ-ի եւ ռուսական Կալաշնիկով կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020 թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման եւ հաստատման երկար ճանապարհ: Նախ լինում է միջգերատեսչական եւ տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետեւում է ՌԴ նախագահի հրամանագիր: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (Ղհ ԹՁհ) հաստատում է եւ թույլատրում կնքել պայմանագիր ընկերությունների միջեւ տաս տարի ժամկետով:

 

Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն: Իսկ ո՞րն է ընկերության ստեղծման նպատակը: Նեյտրոն ԳԱՄե ՓԲԸ ներկայացուցիչ Լեւոն Հարությունյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց ընկերության հիմնադրման նպատակը: Մեր զրուցակիցները նաեւ նշեցին, որ մոտ ապագայում նախատեսում է սկսել տեղական պահանջներին համապատասխան գիշերային ջերմատեսիլ տեսադիտարկման սարքերի արտադրություն, որոնց նախագծման համար ինժեներներն աշխատել են առաջնագծում, ՀՀ ԶՈւ-երի զորամասերում ուսումնասիրվել եւ քննարկել են մարտավարատեխնիկական բնութագրերը, հաշվի են առնվել մեր սահմաններն ու տարածքային առանձնահատկությունները։ Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է AK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից, դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։

Ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ, նախկին զինվորական Իգոր Գարդիենկոն ներկայացրեց, թե ինչ է նախատեսվում առաջին փուլով: ,Արտադրության առաջին փուլում AK103 ավտոմատների պահեստամասերը ստանալու ենք, եւ ամբողջ տեխնոլոգիական շղթայով հավաքվելու է այս արտադրամասում մինչեւ բեռնումը։ Առաջին փուլից հետո կսկսենք երկրորդ փուլը, որը ենթադրում է հավաքման համար անհրաժեշտ պարզ դետալների արտադրությունը տեղու՝ կրկին ռուսական տեխնոլոգիայիով: Բոլոր փուլերը ունեն իրենց համապատասխան հաստատումն ու փաստաթղթավորումը, ընկերությունը մշտական պետք է ապահովի տեխնիկական եւ այլ պայմանները: Նա շեշտեց, որ գործարանի հզորությունը թույլ է տալիս ունենալ տասնյակ հազարների հասնող արտադրական ծավալներ։ Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղե,- նշեց մեր զրուցակիցը։

Այդ մասնագետները արդեն ընտրված են: Նշեք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին եւ դեռեւս եզակի դեպք է, երբ 0-ից մասնավոր ընկերության կողմից արտադրվելու են նոր սերնդի ինքնաձիգներ։ Այս գործարանի հիմնման աշխատանքները սկսվել են մոտ երկու տարի առաջ, լրիվ զրոյից կիսավեր շինությունից հասել են ամենաբարձր մակարդակի ապահովման: Կոնցեռնի նախագծերից է նաեւ Աբովյան քաղաքում 2 խոշոր վերանորոգման ցեխերի ստեղծումը, որոնցից յուրաքանչյուրը մոտ 8 հազար ք/մ է։ ,Կա 3-4 հիմնական ուղղություն՝ զենքի հավաքում, ավտոմոբիլային տեխնիկայի կապիտալ վերանորոգում՝ ռուսական եւ սովետական տեխնոլոգիայով՝ իրենց փաստաթղթավորմամբ, տանկային տեխնիկայի վերանորոգում, զենքի արտադրություն եւ հավաքում, ինչպես նաեւ տարբեր տրամաչափերի փամփուշտների արտադրությունե: ,Նեյտրոն ԳԱՄե ՓԲԸ-ի խորհրդի նախագահը հանդիսանում է Դավիթ Գալստյանը, որը, ըստ հայտարարությունների, ներգրավված է զենքի միջազգային առեւտրում։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին ոստիկանության Տարոնի բաժին մի թոշակառու կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը իր բնակարան այցելած համաքաղաքացին, օգտվելով իր վատառողջ լինելու հանգամանքից, վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը, 43.000 դրամ ու դիմել փախուստի: Ոստիկանները 53-ամյա տղամարդուն հայտնաբերել եւ բերման են ենթարկել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հափշտակած հեռախոսը եւ փողը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ.  մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ,Ճանապարհային ոստիկանությունե ծառայության Սեւանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերեւույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել: Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները փաստացի ստուգելու, ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ ընդունելու պայմաններում երկու դեպքում վարորդական վկայականներ է տրամադրել 3 անձանց: Բոլոր երեք դեպքերում էլ կաշառքը փոխանցվել է միջնորդավորված ձեւով: Մայիսի 2-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մարտունու եւ Սեւանի անձնագրային բաժանմունքի պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցրել է:

 

 

 

57.000 ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Նախօերին, Հայանտառ ՊՈԱԿ-ի ,Դսեղի անտառտնտեսությունե մասնաճյուղի , Դսեղի անտառպետության թիվ 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքի բնակիչ Գ.Ա.-ի կողմից ապօրինի հատված , Բարդի տեսակի 6 ծառ (12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 14սմ տրամագծերով): Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 57.000 ՀՀ դրամ: Գործի նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին:

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵՐԺԵՑ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը: Ըստ փաստաբան Միհրան Պողոսյանի՝ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի ակտը ծայրահեղ ապօրինի էր: Փաստաբանը նշել է. ,Ցանկացած փաստաբանի, դատախազի եւ քննիչի հարցրեք Սերգեյ Մարաբյանի եւ Արտուշ Գաբրիելյանի տարբերության մասին եւ կհասկանաք նշված երկու դատական ակտերի տարբերությունը թե՛ օրինականության, թե՛ արդարացիության առումով: Անվիճելի է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն համակերպվի այս վիճակի հետ եւ օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց նույնքան անհիմն եւ ապօրինի մեղադրանք՝ դատարան ներկայացնելով Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդությունե:

Հավելենք, որ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է:

 

 

 

ԵՂԲԱՅՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Օրեր առաջ ,Արմենիա բկ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Երեւանի 44-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության  Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ հանցագործության գործիք դանակը: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի եղբայրն է՝ ծնված 1965 թվականին: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

 

 




Լրահոս